ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Մտավորականները գնում են խորհրդարան

Մտավորականները գնում են խորհրդարան
26.10.2018 | 00:50

Այս օրերին տարբեր ուժեր են ստեղծվում, դաշինքներ ձևավորվում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու և, ամենից առաջ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով։ Հայաստանի մտավորականությունը, կարելի է ասել, վերջին գումարման խորհրդարաններում իսպառ բացակայել է կամ շատ քիչ տոկոս է կազմել։ Այսօր նրանք ևս ցանկություն են հայտնում մաս կազմելու Հայաստանի քաղաքական կյանքին և իրենց ներդրումն ունենալու երկրի զարգացման գործում։ Այս օրակարգով նախօրեին մտավորականության և քաղաքական ուժերի ներկայացուցիչների համաժողով տեղի ունեցավ։ Նախաձեռնողը ՀԴԿ կուսակցությունն էր։ Մտավորականները ներկայացրին իրենց հուզող խնդիրները՝ պատասխանելով ամենակարևոր հարցին՝ որն է լինելու մտավորականության դերը ապագա խորհրդարանում։ Հավաքի մասնակիցները ներկայացրին էկոլոգիական, բնապահպանական, կրթական, ժողովրդագրական, մշակութային բազում խնդիրներ և իրենց լուծումներն առաջարկեցին։ Նրանց հուզում է այն հարցը, որ այսօր կառավարությունը «լցված» է անփորձներով, տնտեսությունը չի զարգանում, մտահոգություն հնչեց նաև, որ ապագա խորհրդարանում էլ այսպիսի վիճակ կարող է ստեղծվել։

«Մտավորականությունը ցանկացած իշխանության վերջին ծափահարողը պետք է լինի։ Չի կարող մտավորականը պալատական լինել։ Եթե նախկինում կային իշխանամերձ մարդիկ, որոնք իրենց մտավորականներ էին կարգել, այսօր էլ չեն տեսնում, թե ինչ է ասվում, Նիկոլի անունը հենց լսում են, սկսում են ծափահարել»,- այսպիսին էր նրանց ընդհանրական տեսակետը։


ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանն «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ նման հավաք էլի է լինելու, և այն մտավորականները, որոնք ցանկանում են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նրանց և այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կկազմեն։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ևս մտավորականների խորհուրդ ձևավորվեց, որը, սակայն, չկարողացավ քաղաքական կյանքում իր դերն ունենալ. այս առնչությամբ Արամ Սարգսյանն ընդգծեց, որ այն ժամանակ ոչ մեկը չէր կարող իշխանության վրա ազդել, բացի օլիգարխներից. «Հիմա հնարավորություն ենք տեսնում։ Ճիշտ է, կա հանրային վստահություն վայելող կառավարության ղեկավար, բայց պետք է լինեն նաև այլընտրանք, այլախոհություն և իշխանության վերահսկողություն։ Դրա համար այսօր մեր առաքելությունն այն է, որ մտավորականներին կարողանանք ԱԺ տանել։ Նրանց կուսակցական լինելը պարտադիր չէ, էականն այն է, որ տարբեր բնագավառի մտավորականների խոսքն այնտեղ հնչի»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ