«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Տասը չափիր, մեկ խոսիր

Տասը չափիր, մեկ խոսիր
22.01.2019 | 04:35

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԱԱԾ ղեկավարին դատի են տալիս, այն էլ իր հայտարարությունների համար։ Սա շատ սովորական կդիտվեր, եթե խոսքը քաղաքական, հասարակական գործչին վերաբերեր, սակայն Հայաստանի ազգային անվտանգության ղեկավարը «էմոցիոնալ» հայտարարություններ է արել ու ինքն էլ խոստովանել այդ փաստը։ ՈՒ հիմա նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին դատի է տվել Արթուր Վանեցյանին և պահանջել, որ նա ներկայանա դատարան ու պարզաբանումներ տա, այսինքն, հաստատի կամ հերքի իր ասածը։


Իրավիճակը բավականին տհաճ է։ Անկախ այն հանգամանքից, ԱԱԾ ղեկավարը սխալ է, թե ճիշտ, նա իրավունք չուներ չճշտված տեղեկությունը հանրայնացնելու, ժամանակից առաջ վազելու։ Սա անփորձությա՞ն հետևանք է, թե՞ հանրության աչքում «հերոս» դառնալու մոլուցք։ Եթե Վանեցյանը մինչև վերջ պնդեր իր ասածը, հետագայում հետ չկանգներ իր հայտարարությունից, չասեր, թե էմոցիոնալ հայտարարություն է արել, իրավիճակն այսքան արտառոց չէր դիտվի։ Սակայն բանը հասավ նրան, որ երեկ դատարանը քննեց Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի։


Դատական հետագա գործընթացները մի կողմ թողնելով, ընդամենը շեշտենք, որ իրավական մարմինները փաստերի կապոցը նախ թևի տակ պետք է ունենան, հետո խոսեն, ծանր ու թեթև անեն` կկարողանա՞ն իրենց ասածի տակից դուրս գալ, թե՞ ոչ։ Ի վերջո, սա պետական ինստիտուտի վարկանիշի հարց է, ոչ թե անհատի, կասկածի տակ է դրվում ողջ համակարգի արհեստավարժության հարցը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ