ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Մո­ռաց­ված ու ծն­կի ե­կած ար­դ­յու­նա­բե­րա­կան հս­կան

Մո­ռաց­ված ու ծն­կի ե­կած ար­դ­յու­նա­բե­րա­կան հս­կան
21.07.2020 | 16:47

Լո­ռու մար­զի եր­բեմ­նի ար­դյու­նա­բե­րա­կան հս­կան՝ Ա­լա­վեր­դին, 250 տա­րե­կան է: Եր­կու­սու­կես դար ապ­րած քա­ղաքն այ­սօր ա­լե­հեր ծե­րու­նու նման մտա­հոգ հա­յաց­քով է նա­յում աշ­խար­հին՝ ար­դյու­նա­բե­րա­կան ե­ռու­զե­ռը քա­ղա­քում կանգ է ա­ռել: Կով­կա­սում պղն­ձար­տադ­րու­թյան հիմ­նա­դիր քա­ղաքն այ­սօր կար­ծես ար­հես­տա­կան շն­չա­ռու­թյամբ է շն­չում: Դեռևս 1770-ին վրաց թա­գա­վոր Հե­րակլ II-ի հրա­վե­րով Պոն­տո­սից հույ­ներ ե­կան Լո­ռի, որ վեր­սկ­սեն պղն­ձար­տադ­րու­թյու­նը, որ ընդ­հատ­վել էր միջ­նա­դա­րում՝ Զա­քա­րյան իշ­խա­նա­պե­տու­թյան ան­կու­մից հե­տո: Հույ­նե­րի` Լո­ռի գա­լուց հե­տո Հա­յաս­տա­նում մեկ­նար­կեց հայ­կա­կան ա­ռաջ­նե­կի՝ մեր երկ­րում ա­ռա­ջին ար­տե­լա­յին ու մա­նու­ֆակ­տու­րա­յին ար­տադ­րու­թյու­նը: Պղն­ձար­տադ­րու­թյու­նը, սա­կայն, այ­սօր կանգ է ա­ռել, ու հայտ­նի էլ չէ, թե երբ կվե­րա­կան­գն­վի:

«Էս­պես ո՞նց կլի­նի, Ա­լա­վեր­դին, որ պղն­ձար­տադ­րու­թյան բնօր­րանն է, այ­սօր պա­րա­պուր­դի է մատն­ված: Ո՛չ աշ­խա­տանք կա, ո՛չ ֆի­նանս կա, կար­ծես մե­ռյալ կյանք լի­նի: Մի կերպ է շն­չում քա­ղա­քը, մար­դիկ ծե­րը ծե­րին են ապ­րում: Էս վի­րու­սը ե­թե չլի­ներ, ճամ­փե­քը բաց լի­նեին, հի­մա էս­տեղ մարդ մնա­ցած չէր լի­նի, սաղ ար­տա­գաղ­թած կլի­նեին»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սում է քա­ղա­քի բնա­կիչ­նե­րից մե­կը, հու­սա­լով, որ գոր­ծա­րա­նի փակ դար­պաս­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, մի օր բաց­վե­լու են, մե­տա­լուրգ­նե­րը հնոց­նե­րի մոտ են վե­րա­դառ­նա­լու, ու Ա­լա­վեր­դին վե­րա­կանգ­նե­լու է պղն­ձա­գործ­նե­րի քա­ղա­քի եր­բեմ­նի համ­բա­վը:

Ոչ այն­քան չաշ­խա­տող գոր­ծա­րա­նի ու օր օ­րի վա­տա­ցող սո­ցիա­լա­կան վի­ճա­կի պատ­ճա­ռով են սրտ­նե­ղած ա­լա­վերդ­ցի­նե­րը, որ­քան այն բա­նի, որ քա­ղա­քի տո­նի առ­թիվ որևէ պաշ­տո­նյա չի շնոր­հա­վո­րել ի­րենց: «Սա ոչ միայն Ա­լա­վեր­դի քա­ղա­քի, այլև Հա­յաս­տա­նում 250-ա­մյա պղն­ձար­տադ­րու­թյան հո­բե­լյանն է: Ե­թե ոչ վար­չա­պե­տի ու նա­խա­րա­րի, գո­նե մարզ­պե­տի շնոր­հա­վո­րան­քին հաս­տատ ար­ժա­նի էինք»,- ա­սում են ա­ռանց տո­նախմ­բու­թյան քա­ղա­քի տո­նի մա­սին հի­շող լո­ռե­ցի­նե­րը:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 23273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ