Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Արմեն Աշոտյան․ Մի զարմացեք թուրքին մեր հողերը տվողի այսօրվա անառակ ուղերձներից

Արմեն Աշոտյան․ Մի զարմացեք թուրքին մեր հողերը տվողի այսօրվա անառակ ուղերձներից
14.12.2020 | 13:20

Մի զարմացեք թուրքին մեր հողերը տվողի այսօրվա անառակ ուղերձներից։
Այդ տեսանյութը իմաստային առումով Բաքվի շքերթի շարունակությունն է։
Իր պատճառով զոհված տղերքի հիշատակի օր ուշացած հայտարարելը սրա սրբապիղծ թրքածառա շուրթերով ցինիզմ է։


Նույնն է, թե Հիտլերը Հոլոքոստի հիշատակի օր հայտարարեր, կամ Թալեաթը՝ Եղեռնի զոհերի։
Հիմա էլ պարզ ասում է, որ Արրբեջանին չի հակաճառի, որ դիերի եւ ռազմագերիների փոխանակման գործընթացին իբր չխանգարի։
Մեր տղերքի ճակատագրերը շահարկում է թուրքին ամբողջությամբ բավարարելու համար։
Դավադիր վիժվածք։

Դիտվել է՝ 3381

Մեկնաբանություններ