Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայկ Գևորգյան. Այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուր կա

Հայկ Գևորգյան. Այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուր կա
12.02.2021 | 15:59

Գորիս-Կապան ճանապարհահատվածի 21 կիլոմետրն անցնում է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, Ադրբեջանի տարածքով, բայց ոչ մի վայրկյան չի փակվել, խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը։

«Այնպես չի, որ դա պետք է չգիտեմ ինչ համաձայնագրերով լինի, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է։ Ադրբեջանցիների կողմից ոչ մի վայրկյան այն չի փակվել», - ասաց Հայկ Գևորգյանը։ Ինչ վերաբերում է սահմանները պաշտոնապես բացվելու դեպքում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությանը, և այդ դեպքում ի՞նչ վտանգներ կարող են լինել, Հայկ Գևորգյանն ասաց. «Այդ հարցը շատ է մանիպուլացվում։ Հենց այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուր կա։ Անկախ նրանից՝ ունենք դիվանագիտական հարաբերություններ, թե չունենք, ինչպիսի հոգեբանական դիրքորոշում ունենք այդ երկրի հանդեպ, առևտուրը լինում է։ Ինչ վերաբերում է նրան, թե սահմանները պաշտոնապես բացելու դեպքում ինչ կարող է լինել, նախ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և Հայաստանի սահմանները ԵԱՏմ սահմաններ են։ Հայաստանի սահմանը հատելիս թուրքական ապրանքը պետք է հանդիպի ԵԱՏՄ-ի խոչընդոտներին, մաքսային սահմանափակումներին»։


«Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանն էլ ասաց, որ այս պահի դրությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները չեն առնչվում ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությանը:

Դիտվել է՝ 12938

Մեկնաբանություններ