Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Հենց քայլիստներդ եք Հայաստանի «5-րդ` թրքամետ և հակահայ շարասյունը»

«Հենց քայլիստներդ եք Հայաստանի «5-րդ` թրքամետ և հակահայ շարասյունը»
16.03.2023 | 00:32

«Հինգերորդ շարասյան» գլուխը պետք է ջարդվի»:
Վահագն Ալեքսանյան
ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանում «5-րդ շարասյունը» Նիկոլն է ու իր թիմը:
Նիկոլի Ալենին «մարմնավաճառ» անվանած սույն մեծագլուխ տղան խոսում է «5-րդ
շարասյան» գլուխը ջարդելուց»:
Նախ` պատերազմից 2,5 տարի է անցել և որևէ դավաճանի գլուխ դեռևս չի ջարդվել:
Երկրորդ, ազզզզ ջան, այդ «5-րդ շարասյան» ներկայացուցիչները, ըստ իս, հիմա
ակտիվորեն համագործակցում են Նիկոլի և քայլստների հետ և ժամանակին հայտնի
բունկերում քայլիստների «տիրուհին» էր նրանց բարոյահոգեբանական աջակցություն
ցույց տալիս:
Վահագն ես, ի՜նչ ես, մեր բանակի թշնամիները ձեր նմաններն են:
Այ տղա՛, այսուհետ ԱԺ ամբիոնից «ասֆալտ» Սուրիկի տան նկարները կցուցադրես ու
«կվժժժաս»` պահաջնելով Սուրիկից բացատրություն, թե որտեղից ընդամենը մի քանի տարի
առաջ ուսուցիչ աշխատած մարդուն հարյուր հազարավոր դոլարներ, որ ճոխ հարսանիքներ է
անում ու մի քանի հարյուր հազար դոլարանոց տուն է գնում:
Նույնն էլ կանես գործակալ Արաբատ Միրզոևի տան նկարների հետ:
Ի դեպ, հենց քայլիստներդ եք Հայաստանի «5-րդ` թրքամետ և հակահայ շարասյունը»:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3050

Մեկնաբանություններ