ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ադրբեջանցիները՝ հուզված, բռնկված, մենք՝ հանգիստ, առանց հուզվելու

Ադրբեջանցիները՝ հուզված, բռնկված, մենք՝ հանգիստ,  առանց հուզվելու
28.01.2025 | 15:59

Կարծեմ՝ 2015-ի դեկտեմբերն էր։

Պետերբուրգում, ուսանողական մի փառատոնի ժամանակ, հերթական վեճն էր եղել հայերի ու ադրբեջանցիների միջև, որը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքում։ Պատճառը հայկական տաղավարում Արցախի սիմվոլիկայի առկայությունն ու ճիշտ քարտեզն էին և իմ կողմից հանրային դասախոսության ընթացքում Արցախի՝ որպես Հայաստանի տարածքի մասին հիշատակելը։

Հաջորդ օրը քաղաքային իշխանությունների մոտ էինք։ Հրավիրված էին հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները՝ մեղավորներին պարզելու համար։ Ադրբեջանցիները մի քանի հոգով, թղթերով, հոդվածներով, գրքերով եկել էին, որ ապացուցեն՝ մենք «գողացել ու փառատոնի ժամանակ ցուցադրել ենք ադրբեջանական հողն ու մշակույթը», ու որ «Ղարաբաղն իրենցն է»։

Մենք երկու կամ երեք հոգով էինք՝ դատարկ ձեռքերով,

Իրենք՝ հուզված, բռնկված, գոռալով, խառնելով ռուսերենն ու ադրբեջաներենը։ Մենք՝ հանգիստ, գրագետ ռուսերենով, առանց որևէ գրամ հուզվելու։

Անիմաստ բանավեճից հետո ոստիկանությունն ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները հարթեցին կոնֆլիկտը՝ կոչ անելով «Ղարաբաղի պատերազմը չբերել Պետերբուրգ»։ Ադրբեջանցիները նեղված էին, անհանգիստ։

Մոտեցա ու ադրբեջաներենով անակնկալի բերեցի դիմացիս տղային. «Հանգի՛ստ եղի, Արցախը մերն ա»։

Դուրս գալուց լուռ էինք ու հանգիստ։

Նայեցի ընկերներիս. «Ջոկո՞ւմ եք՝ ի՜նչ հանգիստ ու վստահ էինք։ Մեր ամեն խոսքի հետևը մի զինվոր ա։ Հայաստանի սահմաններին։ Ավել բան պետք չի»։

Կիլոմետրերի վրա էլ հանգստություն բերող Բանակի կենացը։

Նկարում՝ Հայաստանի սահմանը պահած մեր ավագները, որոնցից երկուսը գերի են թշնամու մոտ։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 5003

Մեկնաբանություններ