ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Դիվանագիտական հակամարտությունն էլ ավելի է սրվել

Դիվանագիտական հակամարտությունն էլ ավելի է սրվել
31.03.2025 | 06:47

Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հակամարտությունն էլ ավելի է սրվել՝ Իսրայելի բանակի կողմից Բեյրութին հասցված վերջին հարվածներից հետո։

Անկարան դատապարտել է հարձակումը՝ Իսրայելին մեղադրելով միջազգային իրավունքը խախտելու մեջ։

Ի պատասխան՝ Իսրայելի ԱԳՆ-ն Էրդողանին անվանել է կեղծավոր և բռնապետ, որը դաժանորեն ճնշում է իր քաղաքացիներին և զանգվածաբար ձերբակալում հակառակորդներին։

Երկրների միջև առճակատումը սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից, երբ Էրդողանը բացահայտորեն անցավ Համասի կողմը։

2024թ. մայիսին Անկարան Իսրայելին տնտեսական բոյկոտ հայտարարեց, իսկ նոյեմբերին Էրդողանը հայտարարեց Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։

Ավելին, նա սպառնացել է ռազմական միջամտությամբ՝ ասելով. «ինչպես մտանք Լեռնային Ղարաբաղ և Լիբիա, այնպես էլ կմտնենք Իսրայել»։

Անկարայի և Երուսաղեմի միջև առճակատումը, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է։ Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը փոխկապակցված են, և տարածաշրջանային ցանկացած գործընթաց, ուղղակի կամ անուղղակի ազդեցություն է ունենում Հայաստանի անվտանգության վրա:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2449

Մեկնաբանություններ