«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Օծյալ տերը և գնելը

Օծյալ տերը և գնելը
02.06.2025 | 20:13

Կիրակի օրվա պատարագի ընթացքում Մարմաշեն եկեղեցու բակում հայտնվում է մի գնել, թե՞ վաճառել։ գնելը պատահական չէր հայտնվել հեռավոր տարածքում, նրան այդտեղ էր քշել տեղի հոգևորականի կտրուկ խոսքերն առ այն, որ խստաբարո կերպով եկեղեցուց դուրս է վռնդելու եկեղեցին անարգող, չուլան կոչող սրբապիղծերին։

Գնելը, բնականաբար, կիրառեց քաղաքական աղանդավորականի ամբողջ զինանոցը։

Սկզբում զմայլվեց իբր գեղեցիկ տեսարանով, հետո սուտի գողական պոնյատներով սկսեց մտահոգվել իբր իր մոր եկեղեցուց դուրս հրավիրվելու հնարի վրա, հետո փորձեց ինչ-որ վեճի մեջ ներքաշել հոգևոր ծառայողին, սկսեց հայհոյել, վերջում էլ կադաստրի թղթեր սկսեց պահանջել եկեղեցականից ու մի բաժակ խմելու պոնտով շառը քաշեց, կորավ։

գնել, կամ այլ մեկը մեզ հետաքրքիր չէ։ նա փոքրիկ արարած է հարցը քննելու իմաստով, բայց նրան ուղարկել էին։ Փորձենք հասկանալ և պատասխանը գտնենք , թե ում է դա ձեռնտու հարցի մեջ։

Եկեղեցու կամ սպասավորի անարգումը, քաշքշելը, ծեծը զարդարում է միայն սատանային և նրա դիվոտած քաջքերին։

Դատելով վերջին օրերին եկեղեցու դեմ բեսոտած քաջքերի գրառումներից և գնելանմանների գործուղմանը դեպի հեռավոր եկեղեցի, պետք է արձանագրել որ վարչախմբի պարագլուխը որոշել է թուրքական դարավոր երազանք իրականացնել, քանդել հայ առաքելական եկեղեցին։

Եկեղեցուն սակայն չեն կարող դատարանների նման շրջափակել, որովհետև պատասխանը լինելու է ԱՆԶԻՋՈՒՄ և պատասխանը տալու է ոչ թե տկար, վտիտ, հիվանդ եկեղեցականը, այլ հզոր, ուժեղ, ջլապինդ, զորեղ , թիկնեղ, ծանր բռունցքներով աշխարհականը։ Հարգելի հայրենակիցներ, մի վախեցեք և ոչ մեկից, կանգնեք մեր քրիստոնեական առաքելական հավատքի սպասավորների կողքին, պաշտպանեք սուրբ եկեղեցին հարբեցող, թմրամոլ, սինլքոր ստահակներից և նրանց գաղափարական հայրերից։

Վերջում հիշեցնեմ մի պատմական դրվագ։

Պարսից Հազկերտ թագավորը հայ նախարարներից պահանջել էր ընդունել հեթանոսություն։

Ի պատասխան, նամակի մեջ` աշխարհի հզոր տիրակալին, հայ նախարարները նրան խորհուրդ էին տվել մոռանալ հեթանոս կրոնը և ծնկաչոք գալ Էջմիածին, մկրտվելու և խաչը երկրպագելու։

Փառք մեր Տիրոջը և նրա առաքելական սուրբ եկեղեցուն:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ