«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Գոյություն ունի մարդկային գործոն և պատասխանատվություն հայրենիքի նկատմամբ

Գոյություն ունի մարդկային գործոն և պատասխանատվություն հայրենիքի նկատմամբ
16.06.2025 | 19:12

Ճամբարակում օրեր առաջ պայթյունից տուժած մեր հայրենակիցների մասին կարծես բոլորը մոռացան՝ ուշադրության կենտրոնում պահելով Իրան-Իսրայել պատերազմն ու Նիկոլ Փաշինյանի հարձակումը Եկեղեցու վրա։

Որևէ մեկը այս օրերին մտածե՞լ է, թե ինչ վիճակում են իրենց հարազատներին կորցրած Ճամբարակցիները, կամ որտեղ են ապրում տներից զրկված մի քանի ընտանիքները։

Որևէ լրատվամիջոց գնացե՞լ է պայթյունից հետո իրենց վշտի հետ մենակ մնացած այդ մարդկանց մոտ և փորձել ներկայացնել այս պահի վիճակը, որևէ պաշտոնյա կամ քաղաքական գործիչ փորձե՞լ է ձեռք մեկնել այդ մարդկանց։

Ոմանք գնացին փլատակների մոտ նկարվեցին որպես մեծ մարդասեր ու մոռացան։ Նույն կերպ, ինչպես 2024-ի Ալավերդու ջրհեղեղի ժամանակ ոմանք մի քանի օր 10 րոպե պարբերականությամբ նկարներ էին հրապարակում աղետի գոտում իրենց կամավորական «տանջալից» աշխատանքի մասին, իսկ հետո, երբ նկարվելու ուրիշ սենսացիոն հնարավորություն ստեղծվեց, արագ հեռացան՝ Լոռու բնակիչներին թողնելով իրենց տառապանքի հետ մենակ։

Անկախ տեղեկատվական թրենդների՝ հիշեք, որ գոյություն ունի մարդկային գործոն և պատասխանատվություն հայրենիքի նկատմամբ։

Ես Ճամբարակ չեմ գնացել և այդ աղետի մասին ոչինչ չեմ խոսել, քանի որ զբաղված էի Սյունիքի մեր զորքին անհրաժեշտ ապրանքներ հասցնելով։ Բայց ընկերներիս հետ առաջիկա օրերին կմեկնենք Ճամբարակ, փորձելով աղետից հետո որևէ կերպ օգնել տուժած ընտանիքներին, ինչպես միշտ՝ առանց լուսանկարվելու և առանց ինքնագովազդի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ