ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Բաքվի և Երևանի բանտերում համաժամանակյա իրականացվում է նույն օպերացիան

Բաքվի և Երևանի բանտերում համաժամանակյա իրականացվում է նույն օպերացիան
02.07.2025 | 15:44

Փաշինյանը բռնակալ չդառնալու շանս այլևս չունի: Բացի բռնություններից` այլ կերպ իշխանություն պահելու բոլոր տրամաբանությունները, եղանակները և մեթոդները նա այլևս սպառել է: Եթե ամենօրյա քաղաքական ռաբիզը թողնենք մի կողմ, ապա խորքային առումով պատկերը հետևյալն է:

Երբ Ալիևը Բաքվում ցուցադրաբար դատում է Արցախի երեք նախագահներին, պետնախարարին և զինվորականներին, նա անձանց չի դատում: Նա դատում է Արցախը, որպես երևույթ, նպատակ, որպես գաղափար, որը պետք է արմատախիլ արվի և դատապարտվի վերջնականորեն: Նա ցուցադրաբար դատում է հայկականության հաղթանակն ու վերելքը, նա փակում է դա ընդմիշտ, որպես հայկականության հաղթանակի և ազգային գաղափարականության կերպ ու ձգտում:

Ալիևի «հայկական ռազմավարը» նույնը անում է հենց Հայաստանում: Այդ գաղափարներն ու ձգտումները նա հողի վրա և պրակտիկորեն ճնշում և բանտարկում է` ի դեմս հայկականության հենասյուների սնանկացման, որոնք այդ գաղափարների կրողն են և կարող են դառնալ դրանց վերակենդանացման լոկոմոտիվները:

Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Սամվել Կարապետյանի հանրային, քաղաքական, գաղափարական դիրքավորումները օրգանապես վտանգ էին այս իշխանությանը, եթե նույնիսկ նրանք դրա մասին բարձր և ուղիղ չհայտարարեին, որովհետև պարունակում են պոտենցիալ, որը մասամբ գործի էր դրվել, գործի էր դրվում և դեռ գործի չի դրվել: Նույն օրգանական վտանգն են իրենց մեջ պարունակում իշխանության համար նաև բոլոր այն քաղաքական կուսակցությունները, խմբերը, անձիnք, որոնք գործում են այս հորիզոնականներում: Նրանց արգելելը, փակելը, օրենքից դուրս հայտարարելը ու բանտ նետելը նույնպես ժամանակի հարց է:

Առայժմ Բագրատ և Միքայել սրբազաններին, Սամվել Կարապետյանին մեղսագրվող սին երևույթները, որոնց տրվել է քրեաիրավական և դատավարական տրագիկոմեդիկ դրամատուրգիա, բացառապես ծառայում են Փաշինյանի իշխանության անվտանգության մակարդակի բարձրացմանը, որն այլևս ենթադրում է յուրաքանչյուր ֆորմատի, ձևի, մտքի և հանդգնության ծայրահեղական որակում, որի մեջ կա քիչ թե շատ նույնիսկ տեսական սպառնալիք առ Փաշինյանի իշխանություն: Փաշինյանը լավ է հասկանում, որ դա արագ պետք է կանխել և արմատախիլ անել հողի վրա բռնակալական մեթոդներով ճիշտ այնպես, ինչպես Բաքվի դատավարություններում է արմատախիլ արվում ամեն արցախյանը:

Իրական Հայաստանում նորաձև կրթվածների գաղափարական և հենասյունային առաքելությունը պետք է լինի հակասրբազանությունը և հակաազգակենտրոնությունը: Սա սիստեմատիկ հաշվետվության ֆորմատ է Ալիևի առջև առ այն, որ Բաքվի և Երևանի բանտերում համաժամանակյա իրականացվում է նույն օպերացիան՝ «Հայկականության գաղափարական վերածննդի հնարավորության սնանկացում ու արգելում»: Միայն սա կերաշխավորի «իրական հայաստանում» նորաձև կրթածների իշխանության քաղաքական և ֆիզիկական անվտանգությունը:

Այդ առաքելության ճանապարհին յուրաքանչյուր հավակնություն՝ նույնիսկ օրենքի և իրավունքի տառին համապատասխանող , կստանա քրեաիրավական տրագիկոմեդիկ դրամատուրգիական որակում: Լինի դա ընտրություններ, իմպիչմենտ, հանրային լայն ընդվզում, միևնույն է, որակվելու է որպես մարտահրավեր «իրական հայաստան» կոչվածին: Այդ ամենին տրվելու է՝ կուզեք ահաբեկչության, կուզեք ռազմական հեղաշրջման, կուզեք իշխանության ուզուրպացման քրեաիրավական դրամատուրգիական որակում: Էական չէ՝ դրան կհավատա՞ն, թե ոչ, դա արժանահավատ կլինի՞, թե ոչ կարևորը՝ տրվի քրեաիրավական դրամատուրգիա, և դա ամբողջությամբ օգտագործվի որպես քարոզչական տենդ: Նույնիսկ թավշյա, ժողովրդական, ոչ բռնի որևէ գործողություն որակվելու է՝ զինված, դրսից պարտադրված, ոչ ժողովրդավարական, տեռորիստական բռնի գործողություն: Այլևս իշխանական ամեն ավտոկրատ և դեսպոտիկ մեթոդի կիրառում հիմնավորվելու է որպես «իրական հայաստան» ստեղծելու ճարահատյալ և պարտադիր մեթոդ, որ «նախկինները հետ չգան», կամ, որ «խաղաղություն լինի» երեսպաշտ մանիպուլյացիաների համար: Որպես դասական ավտորիտար իշխանություն՝ ում պետք է թշնամի և ում գոյությամբ նա կհիմնավորի իր քաղաքական գոյության անհրաժեշտությունը, նա գտել է «թշնամիներ», որոնց թիրախ դարձնելով հիմնավորում է իր իշխանության բնույթի և գոյության իմաստն ու անհրաժեշտությունը:

Երեսպաշտության բոլոր ռեկորդները հատած և հանուն ընտրազանգվածի պահպանման ամեն աբսուրդ այդ ընտրազանգվածին որպես իրականություն հրամցնող այս իշխանության համար որևէ տարբերություն՝ քաղաքական, թե բռնի մեթոդների, օրենքի և իրավունքի պահպանման, թե դրանց կոպիտ ոտնահարման առումով այլևս չկա: Այդ սահմանները լղոզվել, ավիրվել ու դեֆորմացվել են նույն կերպ, ինչ կերպ Բաքվում ընթացող հայկականության դատի ընթացքում է լղոզվել, ավիրվել և դեֆորմացվել ամեն ինչ:

ՎԵՋՆԱԽԱՂԻ ՄԵՋ ԵՆՔ:

ԴԻՐՔԱՎՈՐՎԵՔ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ