ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայաստանը կառավարում են մարդիկ, որոնք չունեն բարոյական նկարագիր

Հայաստանը կառավարում են մարդիկ, որոնք չունեն բարոյական նկարագիր
31.01.2025 | 12:48

Այն, ինչ կատարվում է տրանսպորտի ոլորտում, նույնը կատարվում է արտաքին քաղաքականությունում, ներքին քաղաքականությունում, բանակաշինության հարցում, տնտեսությունում և այլն:

Սա պարզապես կառավարման ճգնաժամ է: Հայաստանը կառավարում են մարդիկ, որոնք չունեն փորձ, չունեն մենեջմենթի ունակություն, գիտելիք և, ամենակարևորը, չունեն բարոյական նկարագիր ու պատասխանատվության զգացողություն:

Նույն պատճառով կորցրեցինք Արցախը, Հայաստանի տարածքները, մարդկային կյանքեր, ու սա դեռ վերջը չէ:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ