-
01.03.2014|
17:26
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մարտի մեկի առթիվ հրավիրված հանրահավաքի ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի խոստումներին, որոնք նա տվել էր դեռ 2007թ.: Հրանտ Բագրատյանը թվերով և վիճակագրական տվյալներով համեմված փաստեր ներկայացրեց:
-
01.03.2014|
17:24
Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության հրավիրած հանրահավաքը մեկնարկեց Ազատության հրապարակում: Հանրահավաքին միացան Սարյանի պուրակում հավաքված ազատամարտիկները:
-
01.03.2014|
11:50
«Ուկրաինայի ինքնիշխանության ցանկացած խախտում կհանգեցնի խորը ապակայունացման, որը չի համապատասխանում ոչ Ուկրաինայի, ոչ Ռուսաստանի, ոչ Եվրոպայի շահերին», -հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
-
01.03.2014|
11:42
Վեց տարի առաջ այս օրը Հայաստանում գարնան առաջին օրն իր իմաստը կորցրեց ու մարդկանց գիտակցության մեջ դաջվեց, որպես «սև» օր: Այս խարանը հայոց պատմության արյունալի էջերը հարստացրեց ևս մեկով:
-
01.03.2014|
11:37
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ:
-
28.02.2014|
19:16
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիվանդանոցում է: Երեկ նրա կույր աղիքն են վիրահատել: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վիրահատությունը անխուսափելի է եղել և նշել, որ դժվար թե կարողանա մարտի 1-ի երեկոյան ժամը 9-ին լինել Մյասնիկյանի արձանի մոտ: Փաշինյանի փոխարեն «լեգենդար հրամանատար Սասուն Միքայելյանի» կողքին կլինի իր ավագ որդին:
-
28.02.2014|
12:23
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
-
28.02.2014|
12:16
Փետրվարի 16-22-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության պատվիրակությունը մասնակցեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ճանաչողական այցին: Ծրագրի նպատակն էր Գերմանիայի պետական կառավարման համակարգի ուսումնասիրումը:
-
28.02.2014|
12:10
Երեկ երեկոյան Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ ենթարկվել է կույր աղիքի անհետաձգելի վիրահատության:
-
28.02.2014|
12:05
Ղրիմի ինքնավար հանրապետության մուտքը երեկ երեկոյան փակվել է զինյալների կողմից և վերահսկվում է: «1+1» հեռուստաալիքի հաղորդմամբ` պահակակետերը, որոնք փակված են բետոնաբլոկերով, ավազապարկերով և այլ ծանր նյութերով, վերահսկում են զինվորական բաճկոններ հագած զինված մարդիկ: