ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • ԵԱՀԿ-ի գործող նախագահը ամռանը կայցելի Հայաստան

    ԵԱՀԿ-ի գործող նախագահը ամռանը կայցելի Հայաստան

    28.01.2014| 13:53
    ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի` ամռանը Հայաստան նախատեսվող այցին են անդրադարձել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության պետքարտուղար Իվ Ռոսիեն երեկ Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
  • Քեթրին Էշթոնը նորից Կիևում

    Քեթրին Էշթոնը նորից Կիևում

    28.01.2014| 13:52
    Այսօր Կիև կժամանի Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը` նախատեսվածից երկու օր շուտ։ Եվրամիությունը փորձում է հանդես գալ որպես միջնորդ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։
  • Նիկոլայ Ազարովը հեռացավ առաջինը

    Նիկոլայ Ազարովը հեռացավ առաջինը

    28.01.2014| 13:50
    Քիչ առաջ մեկնարկել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում երկրում տիրող քաոսային վիճակը կայունացնելու խնդիրն է։
  • Մտադիր էին ցույց անել ԵԽ-ի շենքի առջև, բայց...

    Մտադիր էին ցույց անել ԵԽ-ի շենքի առջև, բայց...

    28.01.2014| 13:37
    Մեր տեղեկություններով՝ Ստրասբուրգում ապրող հայերը պատրաստվում էին Եվրոպայի խորհրդի շենքի առջև ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկի օրը կազմակերպել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, որը վիճարկում էր ԵԽԽՎ հայկական պատվիրակության լեգիտիմությունը:
  • Ռուսլանայի նկատմամբ հարձակում է ծրագրվում

    Ռուսլանայի նկատմամբ հարձակում է ծրագրվում

    28.01.2014| 13:35
    Կիևի Եվրամայդանի ակտիվ մասնակից երգչուհի Ռուսլանան ասել է, որ իրեն սպառնում են: «Ուզում եմ հայտարարել, որ արդեն երկու օր է ինձ զգուշացնում են իմ նկատմամբ հնարավոր հարձակման մասին», -ասել է Ռուսլանան: Երգչուհին հայտարարել է, որ ինչ-որ մարդիկ իր դեմ սադրանք են նախապատրաստում:
  • Երիտասարդների կարծիքը՝ ՀՀ զինված ուժերում ծառայության մասին

    Երիտասարդների կարծիքը՝ ՀՀ զինված ուժերում ծառայության մասին

    27.01.2014| 18:15
    «Ծառայե՞լ եք ՀՀ զինված ուժերում». Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ բանակի 22-ամյա հոբելյանի կապակցությամբ այս թեմայով հարցում անցկացրեց շուրջ 100 երիտասարդների շրջանում: Նրանց մեծամասնությունը ծառայել էր բանակում և կոչ էր անում բոլոր երիտասարդներին անպայման ծառայել ՀՀ զինված ուժերում:
  • Հայկական հարցը՝ Ստրասբուրգում

    Հայկական հարցը՝ Ստրասբուրգում

    27.01.2014| 18:12
    Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Այս նստաշրջանն ուշագրավ է նրանով, որ այնտեղ կարող է արծարծվել հայկական պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարցը:
  • «ԱԳ նախարարների հանդիպումը որևէ էական արդյունքի չհանգեցրեց»

    «ԱԳ նախարարների հանդիպումը որևէ էական արդյունքի չհանգեցրեց»

    27.01.2014| 15:37
    Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ցավ հայտնեց, որ ադրբեջանցիների կողմից իրականացվող հարձակվողական գործողությունների նկատմամբ միջազգային հանրությունը լռում է:
  • «Ամեն ինչին պատրաստակամ լինելու մեր այս դիվանագիտությունը հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր սադրանքները»

    «Ամեն ինչին պատրաստակամ լինելու մեր այս դիվանագիտությունը հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր սադրանքները»

    27.01.2014| 15:01
    «Հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության հարցում դիվանագիտական դեմարշի հնարավորություն ուներ, որը չօգտագործեց: Կարծում եմ, ճիշտ պահը, ցավոք, մենք չօգտագործեցինք: Իհարկե, ռազմական գործոնը չպետք է միակ սաստող մեխանիզմը լինի: Ադրբեջանը, փաստորեն, նման քայլերով սպառնալիքի տակ է դնում այն ջանքերը, այն ժամանակը, որ ծախսվել է հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Լարվածության այս վիճակը դեռևս պատերազմի սպառնալիք չէ, սա լոկալ անհանգստություն է, որ կա թե՛ հայկական կողմում, թե՛ ադրբեջանական: Բաքվում զգում են այն սահմանագիծը, որից այն կողմ կարող է վտանգավոր լինել, փորձում են չանցնել այն: Մեր խնդիրը պետք է լինի այդ սահմանի ավելի նեղացումը»:
  • Շնորհավոր ծնունդդ, Մաեստրո

    Շնորհավոր ծնունդդ, Մաեստրո

    27.01.2014| 12:36
    Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Մի մարդու, մտավորականի, որը վերջին տարիներին նախընտրում է քիչ խոսել, քիչ երևալ, ավելի շատ լինում է արտերկրում և հիմնականում այնտեղ էլ ներկայացնում իր ստեղծագործությունները: