14.12.2013|
12:56
Այսօր Կիևի Եվրամայդանը ավելի քան լարված է` երկրի նախագահը Մայդանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող հրապարակում կազմակերպում է յուրայինների հավաք, ավելի ստույգ` հակահանրահավաք, ընդդիմադիրներին իր ուժն ու համակիրների թվաքանակը ցուցադրելու և ապացուցելու, որ Եվրոպական համայնք մտնելու ցանկություն ոչ բոլոր քաղաքացիներն ունեն: Մայդանը Յանուկովիչի այդ քայլին արձագանքում է հանդարտ համառությամբ` հարթակից հնչում են հանդարտության և սադրանքներին չարձագանքելու կոչեր: