20.12.2020|
20:39
Այսօր առավոտյան Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և աղոթք բարձրացնելու Արցախյան պատերազմում նահատակված քաջորդյաց հոգիների խաղաղության համար։ Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառը և եկեղեցականներն այցելել են նաև զինվորականների շիրիմներին, կատարել իրենց առանձնական աղոթքը։