ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

50 մլն եվրոյին կգումարվի ևս 50 մլն

50 մլն եվրոյին կգումարվի ևս 50 մլն
21.06.2012 | 15:31

2012-ի հունիսի 24-ին Երևանում կկայանա Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԲ) կառավարիչների խորհրդի անդամների տարեկան ժողովը, որը գլխավորելու է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Միջազգային գլոբալ ճգնաժամը բոլոր երկրների համար դժվար փորձություն էր։ Այս ընթացքում Հայաստանը կարողացավ ապահովել կայուն տնտեսական աճ, թեև երկնիշ ցուցանիշից այն իջավ ավելի ցածր տոկոսի։ Ինչ վերաբերում է բիզնես միջավայրին, այն ևս հնարավորինս բարելավվել է»,- հունիսի 21-ին տարեկան ժողովին ընդառաջ ասուլիսի ժամանակ ասաց ԱԶՍԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը, երբ նրան խնդրեցինք գնահատել տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ-ի տնտեսության և բանկի ծրագրերի վրա։ Ասուլիսում Անդրեյ Կոնդակովը նշեց, որ բանկը կկրկնապատկի Հայաստանում իր ներդրումային մասնակցությունը մինչև 2014-ի ավարտը` հայկական բանկերին և բիզնես կազմակերպություններին ցուցաբերելով մինչև 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն։ Նա միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ արդեն իսկ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում բանկի գործունեության պահից ներդրվել է ավելի քան 50 մլն եվրո։
ԱԶՍԲ կառավարիչների խորհրդի անդամների տարեկան ժողովի շրջանակներում բանկը Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ կկազմակերպի մի շարք միջոցառումներ։ Նշենք, որ ԱԶՍԲ-ի կապիտալում Հայաստանի մասնաբաժինը մեկ տոկոս է։ 2011-2014 թվականներին ԱԶՍԲ-ի մասնակցությունը ներդրումների տեսքով Հայաստանում ուղղվելու է ենթակառուցվածքների և էներգետիկայի արդյունավետ օգտագործման, ՓՄՁ-ի և արտահանման խթանման ուղղությամբ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ