ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Մարտունու Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերականգնումը կնպաստի տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը

Մարտունու Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերականգնումը կնպաստի տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը
11.07.2012 | 13:56

Մարտունիում վերականգնվում է վաղ միջնադարում կառուցված Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Վերականգնման նախագծանախահաշվային գումարը ( 21 միլիոն դրամ) նվիրաբերել է քաղաքի բնակիչ Իշխան Բարսեղյանը: Ներդրում կկատարի նաև Մարտունու քաղաքապետարանը:

Ինչպես «Իրատես de facto»-ին ասաց «Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը, պատմաճարտարապետական հուշարձան համարվող եկեղեցու վերականգնման նախագիծը կատարվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նախագծողը Հուշարձանների պահպանության գործակալության վերականգնման բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Հովսեփյանն է: Տեղեկատվության համաձայն, կառույցը վերջին անգամ նորոգվել է 19-րդ դարի 30-ական թվականներին, երբ Մարտունին վերաբնակեցվել է Ալաշկերտից գաղթած հայ ընտանիքներով:
Սուրբ Ստեփանոսը, որի տարածքում ընդգրկված են հազարամյակների վաղեմության կնիքով քարանձավներ, կիկլոպյան բերդեր, հնագույն դամբարաններ, կենցաղային տարբեր պատկերներ կրող հինավուրց տապանաքարեր, գտնվում է Մարտունի քաղաքից ութ կիլոմետր հեռավորությամբ Գոմեր կոչվող հանդամասում: Ակնկալվում է, որ եկեղեցու վերականգնումը կնպաստի նաև տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ