Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԱՄՆ-ում սուգ է հայտարարված

ԱՄՆ-ում սուգ է հայտարարված
21.07.2012 | 15:16

Հուլիսի 20-ին ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոնի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 70-ի: Նրանցից 11-ի վիճակը ծանր է: Հանցագործը 24-ամյա տեղաբնակ Ջեյմս Հոլմսն է:
Նշենք որ, ողբերգությունը տեղի էր ունեցել Բեթմենի մասին «Խավարի ասպետ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Ֆիլմը սկսելուց 30 րոպե անց հանցագործն արցունքաբեր գազով նռնակներ է նետել դահլիճ և կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Ականատեսների խոսքով` հանցագործը եղել է ամբողջությամբ սևազգեստ, զրահապատ բաճկոնով ու հակագազով:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցածի կապակցությամբ երկրում ազգային սուգ է հայտարարել: ԱՄՆ դրոշները բոլոր պետական հաստատություններում մինչև հուլիսի 25-ը կիսով չափ իջեցված կլինեն:
Նշենք նաև, որ Բեթմենի մասին նոր ֆիլմի պրեմիերան Փարիզում չեղյալ է հայտարարվել՝ ֆիլմում նկարահանված հոլիվուդյան դերասաններն ասել են, որ ուղղակի ցնցված են ԱՄՆ-ում կատարվածի պատճառով:

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ