Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Դեմիրճյանն «արժանի» թեկնածու է

Դեմիրճյանն «արժանի» թեկնածու է
04.09.2012 | 16:40

Քաղաքական թեժ աշնան ամենաբուռն քննարկվող թեմաներից մեկն էլ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի հարցն է: Այս օրերին շրջանառության մեջ է դրվել մեկ այլ թեկնածուի անուն: Խոսակցություններ կան, որ հնարավոր է ՀԱԿ-ի թեկնածուն լինի ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: «Նման հարց կոնգրեսում չի քննարկվել»,- մեզ փոխանցեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը՝ հընթացս նկատելով, որ թեև Դեմիրճյանն արժանի թեկնածու է, սակայն նման քննարկում չի եղել: «Ստեփան Դեմիրճյանը եղել է նախագահի թեկնածու և իրականում հաղթած թեկնածու: Իհարկե, նման պարագայում իմ կարծիքը դրական է: Սակայն երբ ժամանակը գա, նոր կխոսենք ՀԱԿ-ի միասնական թեկնածուի մասին»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ