ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Համակարգչային տեխնիկա և գույք` Տավուշի մարզի 72 դպրոցների

Համակարգչային տեխնիկա և գույք` Տավուշի մարզի 72 դպրոցների
20.09.2012 | 20:51

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը և «Վարդանյաններ» ՍՊԸ-ն, առաջիկայում համատեղ կիրականացնեն «Տավուշի մարզի դպրոցների համակարգչային զինման վերաբերյալ» լայնածավալ ծրագիր:

Ինչպես «Իրատես de facto»-ին ասաց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանը, ծրագրի շրջանակներում նշված մարզի 19 քաղաքային և 53 համայնքային դպրոցները մինչև սեպտեմբերի վերջը կզինվեն Հնդկաստանի կառավարության կողմից տրամադրված 550 համակարգիչներով, 72 տպիչներով և լրացուցիչ գույքով: Դրանց տեղակայման և ինտերնետ կապի հետագա գործունեությունն ապահովելու նպատակով, Հայաստան կժամանեն նաև հնդիկ մասնագետներ:
Ըստ Հ. Գրիգորյանի, համակարգչային դասասենյակների կահավորման ու ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ նախօրոք հոգացել են «Վարդանյաններ» ՍՊԸ-ն (հովանավոր Միքայել Վարդանյան) և «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Հ. Գրիգորյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար հիմնադրամը դեռևս 2011 թվականի հոկտեմբերին է Հնդկաստանի կառավարության հետ կնքել հուշագիր: Ծրագրի ավարտից հետո մարզի 16 183 աշակերտ ձեռք կբերի համակարգչային պատշաճ գիտելիքներ:
Նշենք, որ մարզում գործող 82 հանրակրթական և հիմնական դպրոցներից այսօր ընդամենը 10-ում կան բավարար թվով համակարգիչներ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ