Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

45 մլն եվրո օժանդակություն

45 մլն եվրո օժանդակություն
27.09.2012 | 18:17

Վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը նախատեսվածից մեկ ժամ ավելի տևեց։ Ըստ Շտեֆան Ֆյուլեի, դա վկայում է այն մասին, որ քննարկվող հարցերը կարևոր են, և կողմերը այն մանրամասն դիտարկեցին։ «Կարևորն այն է, որ որևէ մեկի մոտ կասկած չմնաց, որ պատրաստ ենք աջակցելու ի շահ Հայաստանի և նրա ժողովրդի»,- հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց բանախոսը։ Հայաստանը Եվրամիությունից կստանա 45 մլն եվրո օժանդակություն։ Հանձնակատարը դրական գնահատեց ՀՀ-ում ընթացող գործընթացները։ «Այս ծրագիրն էապես կմեծացնի կառավարության կարողությունը` ենթակառուցվածքների, օրենսդրական, մաքսային կարգերի կատարելագործման և ժողովրդավարության առումով»,- իր հերթին նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ