Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երևանի առաջին հեծանվուղու բացումը

Երևանի առաջին հեծանվուղու բացումը
06.10.2012 | 17:51

«Կանաչաստան» ՀԿ-ն կազմակերպում է Երևանի առաջին հեծանվուղու և գունազարդված կամարանցումի բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին ժամը 14:30-ին Օղակաձև զբոսայգու Առագաստ սրճարանին կից այգում:

Այդ օրը ցանկացողներին կտրամադրվեն անվճար հեծանիվներ, նոր հեծանվային արահետով երթևեկելու համար: Բացումը կուղեկցվի ջազ համերգով`The Nooz Band-ի մասնակցությամբ, կանցկացվի նաև 3D վարպետության դաս երիտասարդների համար:
Հեծանվուղին անցնելու է Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով` ձգվելով Առագաստ սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգին:
Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեյշնլի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ և Երևանի Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:

Դիտվել է՝ 1334

Մեկնաբանություններ