ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռուբեն Հայրապետյանի վախերն անցե՞լ են

Ռուբեն Հայրապետյանի վախերն անցե՞լ են
25.10.2012 | 17:14

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի հայտնի ողբերգական դեպքից հետո, ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, Ռուբեն Հայրապետյանը ծայրաստիճան վերահսկողություն է սահմանել ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանդեպ: ԵՊՀ-ում սովորող նրա որդին, մեր աղբյուրի հավաստմամբ, մեկ ամսից ավելի բացակայությունից հետ նոր-նոր է սկսել դասերի հաճախել: Ավելին, որոշ ժամանակ նա Հայաստանում չի եղել: Հետաքրքիր է, որ Հայրապետյանի որդին, շրջապատի հավաստմամբ, այնքան էլ չի «քաշել» հորը, ասում են` «համեստ տղա» է:

Ի դեպ, իր «վախերի» մասին անձամբ Հայրապետյանը խոստովանել էր «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված աղմկահարույց հարցազրույցում: «Ոտնձգություն են անում իմ տան, իմ ընտանիքի հանդեպ: Համարենք, թե ես մեղավոր եմ, թե ես վատն եմ, շատ վատն եմ: Իմ երեխաներն ինչո՞ւ պիտի պատասխան տան դրա համար»,- ասել էր նա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ