Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սերենան մնաց անգերազանցելի

Սերենան մնաց անգերազանցելի
30.10.2012 | 12:07

Ստամբուլում ավարտվեց WTA ամփոփիչ մրցաշարը: Այն, փաստորեն, դարձավ մեծ թենիսից «Մրցաշրջան-2012»-ի վերջին ակորդը: Եզրափակիչում հանդիպեցին, կարելի է ասել, հավերժական մրցակիցներ Մարիա Շարապովան ու Սերենա ՈՒիլյամսը, որոնց առաջին դիմակայությունը դեռևս 2004 թվին էր:
Երկու մարզուհիներն էլ վստահորեն էին անցել մրցաշարը, երկուսն էլ տոնել էին բացառապես հաղթանակներ: Շարապովայի առաջ ծնկի էին եկել իտալուհի Սառա Էրանին, ավստրալուհի Սամանտա Ստոսուրը, լեհուհի Ագնեշկա Ռադվանսկան, բելառուս Վիկտորյա Ազարենկան: ՈՒիլյամսը հաղթել էր գերմանուհի Անգելիկա Կերբերին, չինուհի Լի Նային, Վիկտորյա Ազարենկային, Ագնեշկա Ռադվանսկային: Ընդ որում, եթե ամերիկուհին բոլորի հարցերը լուծել էր «չորով», ռուս թենիսիստուհին մի գեյմ, այնուամենայնիվ, զիջել էր լեհուհուն:
Ստամբուլյան եզրափակիչում Շարապովան որքան էլ ջանաց, միևնույն է, չկարողացավ կոտրել ՈՒիլյամսի դիմադրությունը ու կրեց նրանից թվով իններորդ անընդմեջ պարտությունը: Ամերիկուհին հաղթեց երկու սեթում (6:4, 6:3):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ