Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Շուշան Պետրոսյանը Մրոյին ուզում է դարձնել Թերլեմեզյանի տնօրեն

Շուշան Պետրոսյանը Մրոյին ուզում է դարձնել Թերլեմեզյանի տնօրեն
10.11.2012 | 20:54

Օրերս Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալվարդ Պետրոսյանի հարսը՝ Աննա Մնացականյանը: Թափուր տեղի համար մրցույթը դեռևս չի կայացել: Սակայն, մեր տեղկություններով երգչուհի ԱԺ, պատգամավոր Շուշան Պետրասյանը այդ պաշտոնում ուզում է տեսնել այլ մարդու: Նա քայլեր է ձեռնարկում, որպեսզի տնօրենի պաշտոնում հայտնվի երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:

Հիշեցնենք, որ մինչ այդ քոլեջի տնօրենի պաշտոնում շատ երկար տարիներ եղել է նախ Ալվարդ Պետրոսյանի եղբայրը՝ լուսահոգի Սամվել Պետրոսյանը, եւ ապա որդին՝ լուսահոգի Նարեկ Առուշանյանը:

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ