ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

Ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը
09.01.2013 | 15:49

«Ովքեր նորմալ գործարարներ են, չենք փորձի նրանց ներառել ցուցակում: Ամեն ինչ լինելու է օբյեկտիվ, հիմնավոր: Իսկ որ ցուցակը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը, դրանում կասկած չկա»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով «սև ցուցակին», ասաց «Հակակրիմինալ» ՀԿ-ի և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Հիշեցնենք, որ նրանց նպատակն է ապօրինությամբ ձեռք բերված հարստության հասցեատերերին բացահայտել, որոնք և իշխանական օղակներում են, և «պաշտոնաթող» կարգավիճակում:
Մարգարյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում բացելու են իրենց կայքէջը, որտեղ մանրամասնորեն կներկայացվի միլիոները ապօրինի «դիզած» անհատների գործունեությունը`փաստերով: Այժմ մասնագետներն ու փորձագետները, ըստ մեր զրուցակցի, աշխատում են փաստերի հայթայթման վրա: Արդեն տեսակամուրջ է անցկացվել ՌԴ համապատասխան մարմնի հետ, և բավականին արդյունավետ աշխատանք է ստացվել: Հունվարին նախատեսված է «Հակակրիմինալի» համագումարը, որտեղ որոշում կկայացվի դառնալ եվրոպական համապատասխան կառույցի լիարժեք անդամ: Գառնիկ Մարգարյանը չցանկացավ առավել մանրամասնորեն ցուցակում ընդգրկվածների անունները նշել, վստահեցնելով, որ առաջիկյաում կայքում ներկայացված տվյալները կտան բոլոր հարցերի պատասխանները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ