ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ինքն էլ մեզ չի հրավիրում»

«Ինքն էլ մեզ չի հրավիրում»
08.04.2013 | 17:22

ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն այսուհետ չի պատրաստվում Գագիկ Ծառուկյանին առնչվող հարցերին պատասխանել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, արդյոք Գագիկ Ծառուկյանը կմասանակցի՞ նախագահի երդմնակալության արարողությանը հարցին ի պատասխան խոսնակը նեղսրտեց, թե ինչու են Ծառուկյանին առնչվող հարցերն իրեն ուղղում: Ինչ վերաբերում է հրավիրյալներին ու թե առաջին նախագահը նրանց թվում ինչու չկա, խոսնակը նկատեց. «Ի՞նչ ունենք չհրավիրելու որևէ մեկին»: Իսկ Րաֆֆի՞ն. «Դե, Րաֆֆին ինքն իրեն համարում է ընտրված նախագահ, ինքն էլ մեզ չի հրավիրում»,-հեգնեց խոսնակը` առաջարկելով լուրջ հարցեր տալ:
Ապրիլի 9-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպման առնչությամբ էլ խոսնակը նշեց. «Ես չեմ բացառում որևէ հանդիպում, քննարկում: Համոզված եմ, որ այդ քննարկումների արդյունքում կարող են ծնվել ավելի ողջամիտ առաջարկներ: Իմ ցանկությունն է, որ բոլոր ուժերը համագործակցեն ի շահ պետությանը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ