ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՅԴ-ն ՀՀԿ-ին առաջարկում է ապաշխարել

ՀՅԴ-ն ՀՀԿ-ին առաջարկում է ապաշխարել
14.06.2013 | 13:20

«Այս երևույթը նոր չէ: Իշխանություններն այն տրամաբանության մեջ են, որ այս երկրում ամեն ինչ իրենցն է: Ամեն տեղ իրենք պետք է լինեն, մոնոպոլիզացվել է ամեն ինչ` քաղաքականությունը, տնտեսությունը, հիմա էլ` ողջ քաղաքական դաշտը: Իրենք փորձում են ներկայանալ թե՛ ընդդիմություն, թե՛ իշխանություն: Այսինքն, ամեն դաշտում իրենք են փորձում լինել: Սա աբսուրդ է, որին երկար ժամանակ ականատես ենք: Սա դարձրել են իրենց աշխատաոճը, իբրև մարտավարական նոր հնարք են կիրառում, որ առաջինը մենք բարձրաձայնենք, որ տեղ չմնա»,-այսօր ԱԺ-ում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչպես ՎՊ-ի քննարկումների ժամանակ իշխանությունը խիստ քննադատական մոտեցում ցուցաբերեց` նկատելով, թե իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ամեն տեղ ինքն ամենալավն է: «Քրիստոնեության մեջ մաքրվելու շատ լավ ընթացք կա: Միայն խոստովանությունը չէ, այն անհրաժեշտ առաջին քայլն է, բայց դրանից հետո գալիս է ապաշխարհության մասը: Բա դա ո՞վ պիտի անի: Բա ապաշխարհեք, ասեք ինչ անեք, որ դա չկրկնվի: Զղջացեք էապես ձեր արածների համար և սկսեք մի գործընթաց, որ մարդիկ հասկանան, որ դուք մաքրման մեջ եք: Բայց իրենք միայն խոստովանում են: Եթե միայն այդպես լինի, դա կվերածվի ցինիզմի»,- ընդգծեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը` նկատելով, որ «հանցագործ աշխարհին» բնորոշ տարրեր են մտնում մեր վարքուբարքի մեջ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ