ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Գալուստ Սահակյան. «Համ գողն է տնից, համ եզը»

Գալուստ Սահակյան. «Համ գողն է տնից, համ եզը»
24.06.2013 | 16:36

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտնեց, որ Վերահսկիչ Պալատի քննարկումները դեռևս շարունակվում են. «Եղավ նաև վարչապետի հանձնարարականը, որով այն բացահայտումները, որոնք կապված են հափշտակությունների հետ, և այն գործերը, որոնք կապ ունեն իրավական դաշտի հետ, ներկայացվեն դատախազությանը»,-ասաց նա: Այս կապակցությամբ, ՀՀԿ-ական պատգամավորը հիշեց ժողովրդական հայտնի ասացվածքը`«եթե գողը տնից չլինի, եզը երթիկից դուրս չի գա»:Մինչդեռ այս ասացվածքը, ըստ բանախոսի, տվյալ դեպքում տեղի չէ, քանի որ` «համ գողն է տնից, համ եզը»:

Գ. Սահակյանի խոսքով՝ ԱԺ-ում Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության քննարկումն արդյունավետ էր. «Ինչ խոսք, տրվեցին կոշտ գնահատականներ, որոնք, լուրջ հետևանքներ կունենան, բայց, դա դեռ չի նշանակում, որ անպայման ինչ-որ մեկը պետք է սպանվի, հեռացվի աշխատանքից, գլխատվի»,-ասաց նա`հավելելով, որ ՎՊ-ն ընդամենը ստուգում, ուսումնասիրում և արձանագրում է փաստերը, իսկ բացահայտումներն անում են այլ կառույցներ։

Նրա ձևակերպմամբ, Վերահսկիչ Պալատի հաշվետվությունը առանձին հանգույցներում կարող է կոշտ դիտարկումների արդյունք դառնալ։ «Այստեղ, իհարկե, ռիսկային շատ գոտիներ են մատնանշում, կառավարությունն էլ, բնականաբար, պետք է իր տեսակետը հայտնի»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերվում է Արարատի մարզում ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած չարաշահումներին՝ Գալուստ Սահակյանը ասաց, որ խոսքը դիզվառելիքի և պարարտանյութի մասին է, որը բաժանվել է գյուղապետերի միջոցով մարզպետարանի վերահսկողությամբ։

«Ուսումնասիրվում են տարբեր ոլորտներ, և դեռևս պարզ չէ, եթե չարաշահումներ կան, ովքեր են դրանց հեղինակները»,–նշեց նա։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ