ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Եղիցի լույս» մրցանակ` Արտավազդ Փելեշյանին

«Եղիցի լույս» մրցանակ` Արտավազդ Փելեշյանին
12.07.2013 | 23:36

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում երկրորդ տարին է, ինչ հանձնվում է Ամենայն Հայոց Հայրապետի սահմանած «Եղիցի լույս» մրցանակը` համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Անցյալ տարի այս մրցանակին արժանացավ ռուս ռեժիսոր Սոկուրովը: Այս տարի առաջին հայ ռեժիսորն էր «Եղիցի լույսի» մրցանակիրը` կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանը:
«Ոսկե ծիրանի» պատվիրակությունը նախ շրջեց Մայր Աթոռի թանգարանում, ծանոթացավ մեր եկեղեցու և հավատի տարեգրության առանձին մասունքներին ու դրանց առնչվող պատմություններին: Ապա Վեհարանում կայացավ մրցանակի հանձնաման արարողակարգը:
Արարողակարգն սկսվեց Տերունական աղթաքով:
Փելեշյանի` կինոյում ունեցած վիթխարի վաստակի մասին իրենց խոսքն ասացին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Մրցանակն ստացած հանճարեղ ռեժիսորն ասաց, որ իր համար շատ մեծ պատիվ է լինել Էջմիածնում և ստանալ հայ հոգևոր առաջնորդի մրցանակը: Նա նկատեց, որ կան համաշխարհային կինոյին մեծ ծառայություններ մատուցած շատ մարդիկ, որոնք ևս արժանի են ստանալու «Եղիցի լույս» մրցանակը: Ինքը տվեց երկու անուն` այդ պահին Վեհարանում գտնվող աշխարհահռչակ ռեժիսոր Գոդֆրի Ռեջոյինը և մեր հայրենակից Ռոման Բալայանինը:
Նշենք, որ կինոփառատոնի օտարերկրյա հյուրերից շատերը հայ հոգևոր քաղաք էին ժամանել որոշակի ծիսական տարրեր պարունակող հագուկապով: Դրանում ընդգծված վերաբերմունք կար քրիստոնեական արժեքների, հայ եկեղեցու նկատմամբ: Նրանց առօրյա պրակտիկ հագուստով տեսնելու սովոր մեր աչքերի առջև բոլորովին ուրիշ կերպարներ:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

«Եղիցի լույս» մրցանակ` Արտավազդ Փելեշյանին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ելույթը.
«Եղիցի լույս» մրցանակ` Արտավազդ Փելեշյանին
Դիտվել է՝ 1902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ