Այլազգիների նկատմամբ թշնամանքի սերմը ցանեցին, մեծացավ-մեծացավ, դարձավ հսկա շաղգամ: Մեծով-պստիկով քաշեցին-քաշքշեցին, նոր էին հանել, մեկ էլ` տրա՜ք: ՈՒ էս առակը տխուր, բայց օրինաչափ վախճան ունեցավ:
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին՝
ասում է Թրամփի հրեա խորհրդական Ուիթքոֆը:
Աբրահամյան համաձայնագրի նպատակը Իսրայելի ու արաբական երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ծրագիր էր, առայժմ ծրագրին միացել են ԱՄԷ-ն, Բահրեյնը և Մարոկոն: Երեկ Սաուդյան Արաբիայում Թարմփին կրկին հասկացրին, որ...