ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սամվել Բալասանյանի «թոշակային» քաղաքականությունը

Սամվել Բալասանյանի «թոշակային» քաղաքականությունը
04.09.2013 | 15:15

Վերջերս Գյումրու քաղաքապետն անհասկանալի քաղաքականություն է վարում. մի կողմից ազատվում է մանկապարտեզների տնօրեններից, մյուս կողմից էլ թոշակառուներին և նախաթոշակային տարիքի մարդկանց աշխատանքի է ընդունում քաղաքապետարանում:

Տեղի մեր աղբյուրի տեղեկացմամբ, այդ կադրերից մեկն էլ 68-ամյա Արտուշ Մովսիսյանն է, ով գործնականում ոչնչով չի զբաղվում: 205000 դրամ «նպաստ»-աշխատավարձով քաղաքապետարանում աշխատող հաջորդ կադրը քաղաքապետի 65-ամյա խորհրդական Վրույր Սուքիասյանն է: Նրա վերջին «աշխատանքը» եղել է գյումրեցի 100-ամյա տատին այցելելը: Գյումրեցիները դիպուկ նշում են` եթե նրա պարտականությունը 100-ամյա տատիկ-պապիկներին այցելելն է, նա այլևս քաղաքում անելիք չունի, քանի որ 100 տարին բոլորած երկրորդ գյումրեցի դժվար թե գտնվի:
Մյուս «թանկ» խորհրդականը 205000 դրամ աշխատավարձ ստացող 68-ամյա Ժաննա Պետրոսյանն է: Ի դեպ, հայտնի փաստ է, որ տարբեր պաշտոնյաներ իրենց երկու-երեք խորհ’դականներով են շրջապատում, որոնք այս կամ այն հարազատական-բարեկամական կապեր ունեն, ընկեր են կամ սանիկ, իսկ թե ինչ խորհուրդ են տալիս հիշյալ պաշտոնյաներին, միայն իրենց է հայտնի:
Մի փոքր «շրջայց» կատարեցինք Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում ու պարզվեց, որ Բալասանյանի փեսան` փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, 62 տարեկան է, աշխատակազմի քարտուղարը` 60, քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանը` 64, մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը` 61: Մյուսներին էլ չենք թվարկում:
Իհարկե, մենք միտում չունենք թոշակային և այդ շեմին մոտեցող կադրերի ընտրության քաղաքապետի չափորոշիչներին անդրադառնալ, սակայն առնվազն տարօրինակ է, որ մանկապարտեզների տնօրենների թոշակային տարիքը հակաօրինական է համարում մի պաշտոնյա, որն իրեն շրջապատել է նույն տարիքի անձանցով:
Ակնհայտ է, որ մանկապարտեզների տնօրենների թոշակային տարիքին վերաբերող պատճառաբանությունը հրապարակ է նետվել հենց այնպես: Իրականում քաղաքապետն այստեղ էլ իր կադրերին է ցանկանում տեսնել: Սա է վկայում թիվ 27 մանկապարտեզի տնօրենի պաշտոնում ավագանու անդամ Վալերիկ Շիրինյանի կնոջ նշանակումը:
Մի հավելում ևս. Սամվել Բալասանյանի պաշտոնավարման չորս տարին լրանալուց հետո նա կդառնա 62 տարեկան, այլ խոսքով, շուտով կմոտենա թոշակային տարիքին:
Բալասանյանի տրամաբանությամբ շարժվելու դեպքում, նրան մանկապարտեզի տնօրեն չեն առաջարկի, բայց քաղաքապետարանում հաստատ խորհրդականի մի փափուկ տեղ կտան: Փողին մուննաթ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ