ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Մենք գիտեինք, դուք չգիտեիք»

«Մենք գիտեինք, դուք չգիտեիք»
13.09.2013 | 18:04

«Հանրության հետ պետք է քննարկումներ անցկացնեին, մինչ որոշում կայացնելը, պետք չէ Սահամանդրությունը մեզ օրինակ բերեն, թե դա նախագահի բացարձակ իրավասությունն է», -ԱԺ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` կարևորելով հանրաքվեի անցկացումը: Ըստ պատգամավորի, չորս տարի համագործակցել են ԵՄ-ի հետ, սակայն բոլորը, այդ թվում ՀՀԿ-ականները, ՄՄ մասին լսում են սեպտեմբերի երեքին: ԲՀԿ-ն կողմ է ԵՄ բանակցությունների շարունակությանը: «Մենք կորցրեցինք վստահելի գործընկերոջ իմիջը»,- վստահեցրեց Զոհրաբյանը: ՄՄ անդամակցության հարցը ԲՀԿ-ում չի քննարկվում, քանի որ համապատասխան տեղեկություններ չունեն: «Հայաստանում չկա մարդ, որ տիրապետում է այդ փաստաթղթի մանրամասներին», -ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը, Ղարաբաղի առնչությամբ էլ նկատելով, թե ցանկացած քայլ, որ անում է ՀՀ-ն, պետք է հաշվի առնի ԼՂՀ-ի շահերը: «Ոչ ոք Հայաստանի իշանություններին չի ստիպել այդքան խորը համագործակցության գնալ ԵՄ-ի հետ ու հասնել մի կետի, որ այլ որոշում գտնելը կբերի ԵՄ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատացմանը»,-նշեց Հովհաննիսյանը: Լրացնելով գործընկերոջը՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «ԱԺ հարցուպատասխանի ժամանակ լսում էինք դիլետանտ, մանկապատանեկան հայտարարություններ` բա դուք չգիտեի՞ք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է: Հակընդդեմ հարց եմ տալիս` մենք գիտեինք, այդ դուք չգիտեիք: ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» չէին այդ բանակցությունները վարողը, այլ իշխանությունը, որի համար պատասխանատվություն կրում է քաղաքական մեծամասնությունը»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ