Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Պետգույքի «մառազմը»

Պետգույքի «մառազմը»
14.09.2013 | 17:21

Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ Աշխեն Մարգարյանը, չնայած իր կարգավիճակին, կարողանում է սեփական աշխատանքով հոգալ իր կարիքները: 48-ամյա կինը հրուշակագործ է և աշխատում է նստած: Որպես աշխատանքի վայր օգտագործում է իր փոքր բնակարանի մի անկյունը: Սակայն առանց այն էլ փոքր տան համար «արտադրամաս» ունենալը բավականին անհարմարություններ է ստեղծում: Այս պահին Աշխենը լրատվամիջոցների օգնությամբ ցանականում է լուծել մի խնդիր: Իր բնակարանին կից կա 43, 15 քմ տարածք, որը Աշխենը ցանկանում է վարձակալել: Այս մասին նա նամակով դիմել է Վայոց Ձորի մարզպետին, որն էլ պետական գույքի կառավարման վարչությունից ստացել է պատասխան, թե շենքի նկուղային մասը` մոտ 600քմ տարածքը, և երրորդ հարկում գտնվող տարածքը մեկ փաթեթ է, ու դա դրվում է աճուրդի, որի մեկնարկային գինը կազմում է մոտ 22մլն 600 հազար դրամ: Իհարկե, տրամաբանությունից դուրս է, որ 16,000 դրամ թոշակ ստացող հաշմանդամը կարողանա այդ գումարով ձեռք բերել տարածք: Սակայն սա հարցի մեկ կողմն է, պետական աջակցության կարիք ունեցող սահմանափակ կարողություններ ունեցող անձանց օգնելու, աջակցելու փոխարեն կառավարության որոշ օղակներ իրենց անհեթեթ գործելաոճով խոչընդոտ են ստեղծում հաշմանդամների` հասարակություն լիարժեք անդամ լինելու ճանապարհին: Կամ ի՞նչ չափորոշիչներով են որոշել, որ այդ տարածքը պետք է «փաթեթով» վաճառել: Աշխենն այս հարցով դիմել է նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ