Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Թող հանգստանան, լիցքաթափվեն և հետևեն Գյումրու զարգացմանը»

«Թող հանգստանան, լիցքաթափվեն և հետևեն Գյումրու զարգացմանը»
24.09.2013 | 11:11

Գյումրու քաղաքապետարանը 2012-ի նոյեմբերից մինչև 2013-ի սեպտեմբեր շինարարություն իրականացնելու 5 թույլտվություն է տվել, որից 2-ը` գազալցակայանների համար: Այս մասին տեղեկացնում են Գյումրու մեր աղբյուրները: Դրանցից մեկը Մուսայելյան փողոցում է, բնակելի շենքերի հարևանությամբ, մյուսը` Խանջյան: Ըստ նույն աղբյուրի, երկուսում էլ քաղաքապետը իբր «փայ ունի»: Առաջինը, նույն աղբյուրի պնդմամբ, «կիսում» է երևանաբնակ ոմն գեներալի հետ, երկրորդը` քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի տեղակալ, իր սանիկ Չուբար Զարգարյանի:
Մյուս բոլոր դեպքերում, ինչպես մեր աղբյուրն է պնդում, բոլոր հողահատկացումներն իրականացվել է «հայկական» տարբերակով` հող` գումարի դիմաց: Հիմնական «ատկատի» օբյեկտ էլ հիշատակվում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն:
Այս համատեքստում մեր աղբյուրներն ուշագրավ փաստեր են ներկայացնում: Քաղաքացիները դժգոհում են ինքնակամ շինությունների օրինականացման համար գանձվող 400000 դրամից: Ավելին, ըստ նրանց, պատուհանը դուռ դարձնելու շինթույլտվության համար էլ են կլորիկ գումար պահանջում: Ի դեպ, քաղաքաշինության այս «բլոկը» քաղաքապետարանում համակարգում են Գուրգեն Մալխասյանը և Սլավիկ Ղազարյանը:
Հիշեցնենք նաև Սամվել Բալասանյանի այն արտահայտությունը, թե ինքը պատրաստ է մեկ դրամով անգամ հողատարածք տրամադրելու Գյումրիում կառուցապատում իրականացնող յուրաքանչյուր ներդրողի, սակայն, ինչպես երևում է, այդ մեկ դրամն էլ ներդրողներին հրապուրիչ չի թվացել:
«Իրատես de facto»-ն այս տեղեկությունները ճշտելու համար դիմեց Գյումրու քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Զոհրապ Եգանյանին, որը բնականաբար հերքեց և հավելեց, որ շինթույլտվությունները օրենքի տառին համապատասխան են եղել: Ինչ վերաբերում է դրանցում քաղաքապետի «փային», նա նշեց. «Շփոթմունքի մեջ են Ձեր աղբյուրները: Նրանց փոխանցեք` թող հանգստանան, լիցքաթափվեն և հետևեն Գյումրու զարգացմանը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ