Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Համաներում կհայտարարվի

Համաներում կհայտարարվի
30.09.2013 | 12:16

Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայում խոսնակ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անկախության 22-րդ տարեդարձի առնչությամբ համաներում հայտարարելու նախագիծ է ներկայացրել ԱԺ-ին, որը կքննարկվի այս քառօրյայում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ