Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Բիրյուլեվոյում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 1200 միգրատների

Բիրյուլեվոյում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 1200 միգրատների
14.10.2013 | 17:14

Ռուսաստանի ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր մոսկովյան Բիրյուլեվոյի շրջանում ոստիկանները ձերբակալել են 1200 օտարերկրացու, որոնց մեջ եղել են կանայք և երեխաներ, հետիոտներ և վարորդներ: Ոստիկանները նրանց կանգնեցրել են բանջարեղենի մեծածախ վաճառակետի մոտ: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, ստուգել վերջիններիս հնարավոր ներգրավվածությունը տեղի ունեցած հանցագործության մեջ: Բացի այդ, Բիրյուլեվոյի շրջանի բանջարեղենի բազայում հայտնաբերվել է կասկածելի ավտոմեքենա` խոշոր չափի գումարով և տարբեր զենք-զինամթերքով:

Հիշեցնենք` Բիրյուլեվոյում ստուգումներ սկսվեցին այն բանից հետո, երբ աղմկահարույց սպանության հետևանքով անկարգություններ եղան տեղի բնակիչների և ազգայնականների բախման ժամանակ: Նրանք պահանջում են բացահայտել Եգոր Շչերբակովի սպանությունը: Ոստիկանությունում հաղորդել են, որ սպանությանը կարող էր հանցակից լինել օտարերկրյա քաղաքացի: Օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել են հարյուրավոր օտարերկրյա քաղաքացիներ:

Ըստ վերջին տեղեկությունների` այդ սպանությունն իրականցվել է ադրբեջանցի ներգաղթյալի` շաուրմա վաճառողի կողմից:

Սպասվում է, որ առաջիկա հինգ օրերի ընթացքում ՆԳՆ-ը օպերատիվ քննչական գործողություններ կիրականացնի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ