Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հովիկ Աբրահամյանից դժգոհողների թիվն ավելանում է

Հովիկ Աբրահամյանից  դժգոհողների  թիվն ավելանում է
29.10.2013 | 00:23

Հովիկ Աբրահամյանի դեմ լուռ «ընդվզում» է հասունանում` իր իսկ ղեկավարած կառույցում, իր իսկ թիմակիցների շրջանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀԿ խմբակցությունից շատերը, հատկապես նիստերի օրերին, հազիվ էին իրենց զսպում, որ բարձրաձայն չարտահայտեն իրենց դժգոհությունն օրենսդիր մարմնի աշխատանքները ճիշտ չկազմակերպելու առնչությամբ:
Վերջիններիս համբերության բաժակը վերջնականապես լցվեց անցած քառօրյայում, երբ շուրջ հիսուն րոպե ԱԺ օրակարգը հնարավոր չէր հաստատել (Հովիկ Աբրահամյանը զբաղված էր ընդդիմադիր պատգամավորների հետ խոսքուզրույցով): Իհարկե, որոշ ՀՀԿ-ականների նյարդերը տեղի տվեցին, բայց միայն նրանք չէին, որ Աբրահամյանին մտովի «գահընկեց» արեցին:
Ինչպես մեր աղբյուրներն են տեղեկացնում, դահլիճում դժգոհ են թիմակիցները, կառույցում` աշխատողները, խորհրդարանում էլ ատեստացիաներ են անցկացվում, իսկ թե ով պետք է «անցնի», որոշում է Աբրահամյանի հովանավորությունը վայելող Արփինե Հովհաննիսյանը: Խորհրդարանում շատերն են դժգոհ այս երիտասարդ պատգամավորուհուց, քանի որ երկար տարիներ օրենսդիր մարմնում աշխատող կադրերը շատ հեշտությամբ կարող են հրաժեշտ տալ իրենց աշխատանքին, եթե սույն օրիորդը ցանկանա:
Ի դեպ, պատգամավորի օգնականներից մեկը մեզ հետ զրույցում մի ուշագրավ դրվագ հիշեց, թե ինչպես ԱԺ միջանցքում ականատես է եղել Դավիթ Հարությունյան-Արփինե Հովհաննիսյան խոսակցությանը, որի ժամանակ ինչ-որ հարցի առնչությամբ վերջինս, մեղմ ասած, բարձր տոնով իր դժգոհությունն է հայտնել Հարությունյանից:
Փաստորեն, ԱԺ խոսնակը աշխատանքային «ճգնաժամի» մեջ է. ո՛չ թիմակիցներն են նրա աշխատանքից գոհ, ո՛չ էլ ղեկավարած կառույցի աշխատակիցները: Մի կողմից էլ Զարուհի Փոստանջյանն է սպառնում «դժվար օրերով»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ