ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Անհայտ կորած օվկիանոսը

Անհայտ կորած օվկիանոսը
29.10.2013 | 11:05

Մարսի Ուտոպիայի հարթավայրի շրջանում միլիարդավոր տարիներ առաջ օվկիանոս է եղել, որ առաջացել է մոլորակի և այլ տիեզերական մարմնի բախման հետևանքով: «Բացի այդ՝ հնարավոր է, որ Մարսի վրա գոյություն է ունեցել նաև բիոսֆերա, ինչի մասին խոսում են երկնաքարերի կտորները»,- գրում է РБК Daily-ն: Մասնագետները գտնում են, որ Գեսպերյան շրջանում (3.5-2.9 միլիարդ տարի առաջ) օվկիանոսը պատված էր սառույցով: ՌԴ գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի մասնագետ Միխայիլ Իվանովը նշել է, որ իրենք ենթադրում են, որ մոլորակի վրա մշտական հիդրոսֆերա է եղել, իսկ Ուտոպիա հարթավայրի շրջանում օվկիանոս է եղել: Գիտնականները չեն բացառում, որ Գեսպերյան շրջանում Մարսի վրա նույնիսկ՝ բիոսֆերա է եղել: Նման եզրակացություն նրանք կատարել են մարսյան ծագում ունեցող 3 երկնաքարերում հայտնաբերված միացություններից, որոնք նման են միկրոօրգանիզմների քարացած մնացորդների:

Դիտվել է՝ 1667

Մեկնաբանություններ