ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Զուրաբյանը` կառավարությանը` ինքնահրկիզվիր

Զուրաբյանը` կառավարությանը` ինքնահրկիզվիր
20.11.2013 | 13:39

«Պետք է ինքնահրկիզվի»,- այսպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այն հարցին, թե ինչ քայլեր պետք է անի կառավարությունը իրենց հարցապնդման առնչությամբ:

Անդրադառնալով երկրում հեղափոխություն անցկացնելուն, Զուրաբյանը շեշտեց, որ իրենք կողմ են «թավշյա» հեղափոխությանը, և եթե երկրում հեղափոխական իրավիճակ առաջանա, իրենք պատրաստ են ղեկավարելու այն:
Անդրադառնալով Սարգսյան-Ալիև հանդիպմանը, ՀԱԿ խմբակցության ղեկավարը փաստեց, որ գնահատական չեն կարող տալ, քանի որ ոչ մի տեղեկատվության չեն տիրապետում: Լրագրողների ռեպլիկին, թե Սերժ Սարգսյանը «նորմալ» է համարել, Զուրաբյանը հակադարձեց. «Մենք պետք է հավատա՞նք մի մարդու, որին երբեք չենք հավատացել: Կամ հավատանք մի մարդու, ով դիվանագիտական գործընթացների վերաբերյալ հասարակական կարծիքը մոլորեցրե՞լ է»: Սակայն ընդհանրապես բանակցությունների շարունակությունն ընդդիմադիր գործիչը դրական է գնահատում: «Բանակցությունների ընթացքը, պահպանումը շատ կարևոր գործընթաց է: Շատերը դա չեն հասկանում: Անգամ ոչ լեգիտիմ նախագահների միջև»,- վստահեցրեց Լևոն Զուրաբյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ