ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պուտինը չգար, Գյումրին «լողացողը» չէր

Պուտինը չգար,  Գյումրին «լողացողը» չէր
29.11.2013 | 00:16

ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ

(ՀԴԿ ղեկավար, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ)

-Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ինչպիսի՞ ուղերձներ ունի:
-Այնպիսի երկրի նախագահի այցը Հայաստան, ինչպիսին Պուտինն է, կարծում եմ, մեծ իրադարձություն է: Եթե հաշվի առնենք վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, հասկանալի է դառնում, որ ՌԴ-ն մեծ հեղինակություն ունի այսօրվա աշխարհում, ինչից մենք որոշակիորեն պետք է օգտվենք:
-Ի՞նչ օգուտների մասին է խոսքը:
-Մեր կառավարությունը, առաջին հերթին, տնտեսական ծրագրեր պետք է առաջ քաշի: Այնպիսի ծրագրեր, որոնք զարգացում կապահովեն երկրում, աշխատատեղեր կստեղծեն: Աշխարհը միատարր չէ: Ռազմավարական գործընկերոջ հետ պիտի վստահելի ու հուսալի հարաբերություններ ունենալ:
-Այս օրերին Գյումրին վերածվել է շինհրապարակի, քանի որ Վլադիմիր Պուտինը նաև «հայրաքաղաք» է այցելելու: Նորմա՞լ է, երբ նման այցերի ժամանակ են գլխի ընկնում, որ քաղաքում լուծման կարոտ խնդիրներ կան:
-Դրանում ոչ թե Պուտինն է մեղավոր, այլ մեր կառավարությունը, որը բարձիթողի է արել Գյումրին: Լավ է՝ Պուտինն էլ գալիս է, գոնե փողոցները կասֆալտապատեն:
-Հիմա ի՞նչ, Ռուսաստա՞նը պիտի թելադրի, թե ինչ անենք:
-Ո՛չ, մենք պետք է մեր կառավարությանը թելադրենք, բայց չենք կարողանում:
-Ստիպված Պուտինի միջոցո՞վ ենք անում:
-Փաստը մնում է փաստ: Ցավոք:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ