Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Ես չեմ լսել, որ Վարդան Ղուկասյանը «քաղաքապետարան է բացում»

«Ես չեմ լսել, որ Վարդան Ղուկասյանը «քաղաքապետարան է բացում»
17.12.2013 | 00:38

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)


-Գյումրին բաժանվել է երկու մասի` գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմակիցների: Որպես Գյումրուց ընտրված պատգամավոր, այդ «թիմային» պայքարը տեսնո՞ւմ եք:
-Մի քիչ վերացական է Ձեր հարցը: Այս պահին չեմ տեսնում: Բայց, բնական է, ամեն լիդեր ունի իր թիմը, և որոշակի մրցակցություն լինում է: Բայց կրիտիկական կամ վատ իմաստով պայքար չեմ նկատել:
-Սամվել Բալասանյանի աշխատանքից գո՞հ եք: Գյումրեցիներից մշտապես դժգոհություններ ենք լսում:
-Ավելի լավ է գյումրեցիներին հարցրեք:
-Դուք էլ եք գյումրեցի:
-Ես այս պահին Գյումրու բնակիչ չեմ: Չեմ էլ կարծում, որ Ձեր ներկայացրածի պես դժգոհ են: Որոշակի տեղաշարժեր կան: Ցավոք, Գյումրիում խնդիրներն այնքան շատ են, որ հրաշագործ էլ լինի, մի տարում այդ խնդիրներին լուծում չի տա:
-Դժգոհություններից մեկն էլ այն է, որ քաղաքապետը կրճատումներ է անում և իրեն շրջապատում խնամի-ծանոթ-բարեկամներով:
-Մինչ պատգամավոր դառնալը աշխատել եմ կառավարման տարբեր ոլորտներում: Դա ինչ-որ տեղ բնական եմ համարում, որ խնդիր լուծելուց առաջ մարդը հնարավորինս պետք է թիմակիցներով ու համախոհներով աշխատի, որպեսզի արդյունք լինի: Իհարկե, եթե այդ ճանապարհին որոշ մարդիկ զրկվում են աշխատանքից, լավ չէ, բայց մեծ նպատակների հասնելու համար դա անհրաժեշտ է: Դրան դրամատիզմով չեմ նայում:
-Ձեր կարծիքով, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից յուրօրինակ քաղաքապետարան ստեղծելն ի՞նչ նպատակ ունի:
-Դա իրականություն չէ: Ամեն դեպքում, ես չեմ լսել, որ Վարդան Ղուկասյանը «քաղաքապետարան է բացում»: Դա, կարծում եմ, լրատվամիջոցների «ստեղծած» տեղեկությունն է:
-Գյումրեցիներ կան և՛ ՀՀԿ, և՛ ԲՀԿ խմբակցություններում: Ի՞նչ համագործակցություն կա ձեր միջև: Ի՞նչ եք փորձում անել «խնդրաշատ» հայրաքաղաքի համար:
-Կարևոր չէ՝ ՀՀԿ-ակա՞ն ես, թե՞ ԲՀԿ-ական: Գյումրին Հայաստանի մասշտաբով ցանկացած ոլորտում ամենավատ վիճակագրությունն ունի: Բնականաբար, զբաղվում ենք այդ հարցերով: Փառք Աստծո, որոշակի ծրագրեր կան, որոնք մոտ ապագայում կիրականացվեն: Այս առումով լիահույս եմ, բայց այս պահին մեր կատարածը, մեր գրանցած արդյունքները բավարար չեն:
-Օրենքի նախագիծ լինելո՞ւ է:
-Այս պահին ես չեմ նախատեսում, բայց ակտիվ աշխատում ենք մի քանի ուղղություններով: Գիտեք, որ որոշ գերատեսչություններ Գյումրի տեղափոխելու ծրագրեր կան:
-Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:
-Շատ դրական: Ամենայն հավանականությամբ, այն իրականություն կդառնա:
-Ի՞նչ կտա դա Գյումրիին:
-Ամենակարևորը` աշխատատեղեր, որոշակի շարժ, տրամադրության, իշխանության հանդեպ վերաբերմունքի փոփոխություն:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ