Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Իրազեկման ավտոակցիա

Իրազեկման ավտոակցիա
15.01.2014 | 11:10

Վաղը՝ հունվարի 16-ին, 8.30, «Դ!եմ եմ» նախաձեռնության կողմից Հանրապետության հրապարակում սկսվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքի իրազեկման ավտոակցիա, որի ընթացքում և՛ օրենքի կործանարար ազդեցությունն է բարձրաձայնվելու, և՛ իրազեկվելու է հունվարի 18-ին՝ ժամը 14.00-ին կայանալիք բողոքի ակցիայի մասին:
Մասնավորապես, ակցիայի մասնակիցները 8.30-ից կպտտվեն Հանրապետության հրապարակով։ Վերջիններս տեղեկացնում են նաև, որ հենց ոստիկանները փակեն մի ուղղությունը և ուղղորդեն ինչ-որ փողոցով, ապա գնալու են և ամենակարճ ճանապարհով վերադառնալու հրապարակ: Եվ այդպես մինչև ժամը 10.00։

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ