Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Տիպային առաջարկությունների մշակում

Տիպային առաջարկությունների մշակում
03.02.2014 | 13:11

Գործողությունների ծրագրի 37 կետով նախատեսվում է՝ իրականացված աշխատանքների գնահատում և մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի ինտեգրման տիպային առաջարկությունների մշակում:

Նորովի կվերլուծվի ՄՄ անդամ չհանդիսացող պետությունների հետ ՀՀ-ի կնքած երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի կիրառման հարցը, և մաքսային վարչարարության գործընթացի վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունը:

Ուշագրավ է Ճանապարհային քարտեզի 19-րդ կետը: Այն է նախատեսվում է «Մաքսային միության անդամ չհանդիսացող պետությունների հետ Հայաստանի Հանրապետության կողմից կնքված երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի կիրառման հարցի և մաքսային վարչարարության գործընթացի վրա դրանց ազդեցության ուսումնասիրություն»:

Ինչպես նաև՝ Ճանապարհային քարտեզ 2-րդ բաժնում՝ Տեխնիկական կանոնակարգման ոլորտում նախաստեսվում է Հայաստանի Հանրապետության` որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության` երրորդ երկրների հետ (այդ թվում` ԱՊՀ շրջանակներում) կնքած միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների վերլուծության իրականացում:

Նման նոր վերլուծություն նախատեսված է նաև 57–րդ կետով: Այն է՝ Հայաստանի կողմից սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների ոլորտում որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ ստանձնած, ինչպես նաև ՀՀ–ի կողմից երրորդ երկրների հետ (այդ թվում՝ ԱՊՀ շրջանակներում) կնքված միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով նախատեսված պարտավորությունների վերլուծության իրականացում:

Փաստորեն, սրանք նորովի վերլուծություններ են լինելու, որովհետև նախքան անդամակցելը նման վերլուծությունների ՀՀ-ի կողմից իրականացվել են:

Իսկ 109-դ կետն էլ ուղղակի ասում է. «Մաքսասակագնային կարգավորման ոլորտում Հայաստանի նորմատիվային բազայում ԱՀԿ համաձայնագրերի պահանջներին համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով ծանուցումների (հայտագրերի) ուղարկում ԱՀԿ քարտուղարություն Տեխնիկական կանոնակարգերի բաժնում նախատեսված գործողությունների ծրագրով նախատեսվում է նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ներդրման հետ կապված խնդիրների վերաբերյալ ՀՀ հավաստագրման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) աշխատողների պատրաստում, ուսուցում և որակավորման բարձրացում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների աշխատողների ներգրավմամբ»:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ