ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դրանք շինծու գործողություններ են եղել

Դրանք շինծու գործողություններ են եղել
03.02.2014 | 13:51

Այսօր խորհրդարանական ընդդիմադիրները նեղն էին գցել ԱԺ նախագահին պարբերաբար ստիպելով, որ կառավարությանն առնչվող հարցերին պատասխանի: Նախ Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքը «սահմանադրության ոչնչացում» և ԱԺ-ի «հեղինակազրկում» է: «Պարոն Զուրաբյան, Ձեր կարծիքը չեմ կիսում: Պատգամավորներին խնդրում եմ մասնավոր հարցերը չկապել ԱԺ-ի դերակատարության հետ: Դա դարձել է ավանդույթ»,- ասաց ԱԺ ղեկավարը` առաջարկելով անդրադառնալ այդ հարցին, եթե կառավարությունը խախտել է իր լիազորությունները:

Նիկոլ Փաշինյանն էլ հիշեց տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի ատենախոսություն ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին: «Այնպիսի տպավորություն ստացվեց, որ այդ խուլիգանների որջը ղեկավարվում է ռեկտորի կողմից, ով տվյալ դեպքում հանդես էր գալիս գլխավոր խուլիգանի դերում»,-ասաց պատգամավորը, ում ընդմիջեց փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` առաջարկելով, որ կոռեկտության սահմանները չանցնի: «Այդ հարցին պարոն Աբրահամյանն արդեն պատասխանել է»,-նշեց Շարմազանովը, իսկ Փաշինյանը նետեց. «Ես հարցը չեմ տվել, ո՞նց ա պատասխանել, -ասաց ու շարունակեց,-ինչու մինչև հիմա հեռացված չեն այդ խուլիգան ուսանողները, ռեկտոր Կորյուն Աթոյանը: Միթե այն պատճառով, որ այդ խուլիգանները Ձեզ և Սերժ Սարգսյանի հետ լուսանկարներ ունեն»: «Ես ձեր գնահատականների հետ համամիտ չեմ և համարում եմ կոռեկտության սահմաններից դուրս: Ձեզ մոտ ավանդույթ կա, փորձում եք մարդկանց վարկաբեկել: Դա հիմնավոր չէ: Մարդկանց վիրավորելով փորձում եք Ձեր իմիջը բարձրացնել… Դրանք շինծու գործողություններ են եղել, փորձել են ստվեր գցել քաղաքապետի այդ քայլի վրա»,- ընդգծեց Հովիկ Աբրահմայանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ