Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Նախկին ընդդիմադիրը՝ երկու երկրի դեսպան

Նախկին ընդդիմադիրը՝ երկու երկրի դեսպան
04.02.2014 | 16:02

Հայտնի է դարձել, որ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով համատեղության կարգով դեսպան է նշանակվել Ղրղըզստանում (նստավայրը` Աստանա):

Նախագահականի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը համատեղության կարգով նշանակվել է դեսպան Մալթայում (նստավայրը` Հռոմ):

Արա Սահակյանի նշանակումը դեսպանի պաշտոնում ուշադրության չէր արժանանա, եթե նա տարիներ առաջ աչքի չընկներ ակտիվ ընդդիմադիր դիրքորոշմամբ:

Հիշեցնենք, որ Արա Սահակյանը ՀՀՇ հայտնի գործիչներից էր, մինչև 1998 թ., Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը ԱԺ փոխնախագահն էր: Նա հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի հետ մեկտեղ: Անցած տարիներին նա «Արմատ» հասարակական կազմակերպությունում զբաղվում էր քաղաքագիտական, փորձագիտական գործունեությամբ, հանդես էր գալիս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության անողոք քննադատությամբ: 2007թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադարձից հետո Արա Սահակյանը դադարեցրեց իր հրապարակային քաղաքական գործունեությունը: Տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ նրան դեսպան են նշանակելու Ղազախստանում, ինչն էլ դարձավ իրականություն: Այսուհետ նա փաստորեն համատեղելու է նաև Ղրղզստանում ՀՀ դեսպանի պարտականությունները:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ