ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Գա՞զ են ծեծում, թե՞ ջուր

Գա՞զ են ծեծում, թե՞ ջուր
07.02.2014 | 01:09

ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի ամենաթեժ քննարկվող հարցը խորհրդարանական չորս ուժերի ներկայացրած «գազային» հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծն էր։ Չնայած ՀՀԿ-ն տապալեց քվեարկությունը, ընդդիմությանն էլ մեղադրեց «զազրախոսության» մեջ, բայց նույն ՀՀԿ-ից շատերը, եթե ոչ բոլորը, հաստատ դեմ չէին լինի լսել ընդդիմության բարձրացրած հարցերի պատասխանները։ Ողջ քառօրյայի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշ պատգամավորների հետ ակտիվ խորհրդակցություններ էր անցկացնում, որպեսզի ինչ-որ ձևաչափ ստեղծվի, և դրա շրջանակներում բարձրացվեն գազի վաճառքին առնչվող տարաբնույթ հարցեր։ Քառօրյայի վերջին օրը ԱԺ խոսնակը հայտարարեց, որ առաջիկայում ստեղծվելու է հանձնաժողով, ու քննարկվելու են բոլոր հարցերը։ Թե որքանով այն կգոհացնի ոչ միայն ընդդիմությանը, այլև հասարակությանը, դժվար է ասել, սակայն փաստ է, որ անգամ խորհրդարանական մեծամասնությունը մեծ վերապահումով է վերաբերվում այս գործարքին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ