Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Քաղաքացիական պայմանագիրը» ձևավորել է Հոգաբարձուների խորհուրդ

«Քաղաքացիական պայմանագիրը» ձևավորել է Հոգաբարձուների խորհուրդ
23.02.2014 | 11:52

«Քաղաքացիական պայմանագիրը» տարածել է հետևյալ մամլո հաղորդագրությունը.

«Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի կանոնադրության համապատասխան, ձևավորվել է Հոգաբարձուների խորհուրդ հետեւյալ կազմով. Լարա Ահարոնեան (Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր, ղեկավար), Հայկակ Արշամյան (պատմական գիտությունների թեկնածու), Լեւոն Բաղրամյան (տնտեսագետ, քաղաքագետ Վաշինգտոն, ԱՄՆ), Արթուր Իսպիրյան (երաժիշտ), Լեւոն Հովսեփյան (տնտեսագետ), Արա Շիրինյան (ռեժիսոր), Մարո Մաթոսյան (Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն, Նյու Յորք, ԱՄՆ), Էդգար Մանուկյան (տնտ. գիտ. թեկնածու, Տորոնտո, Կանադա), Սարգիս Քլոյան (ձեռներեց):

Հիմնադրամի նպատակն է համակարգել «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության ֆինանսավորումը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վերահսկողություն է իրականացնելու «Քաղաքացիական պայմանագրին» նվիրաբերված գումարների ծախսման նկատմամբ եւ անկախ է Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդից:

Սույն թվականի, փետրվարի 22-ին տեղի ունեցած նիստում Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Հայկակ Արշամյանը:
Հիմնադրամի տնօրեն է նշանակվել Հակոբ Սիմիդյանը:

Դիտվել է՝ 3537

Մեկնաբանություններ