ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հովհաննես Մանուկյանն ստացավ առաջին «առաջադրանքը»

Հովհաննես Մանուկյանն ստացավ առաջին «առաջադրանքը»
03.05.2014 | 18:27

Կան մարդիկ, որոնք նոր կառավարության հետ հույսեր են կապում, ավելի ճիշտ, ուզում են, որ գոնե այս անգամը սայլը տեղից շարժվի: Այդպիսիք են ցմահ դատապարտվածները, ովքեր նոր նախարարից ակնկալիքներ ունեն:

irates.am-ի խմբագրություն զանգահարած ցմահ դատապարտվածներից մեկը բոլորի անունից խնդրեց փոխանցել, որ արդարադատության նախկին նախարարը ոչ մի անգամ իրենց «դարդին» ականջալուր չի եղել, մի անգամ նույնիսկ չի այցելել իրենց, չնայած բազմաթիվ նամակ-հորդորների: Նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին մեր զրուցակիցը հորդորեց իր կաբինետում «չփակվել», քրեակատարողական հիմնարկներում ևս մարդիկ կան, որոնց աչքը «չորացավ» ցմահների առնչությամբ օրենքի փոփոխությանը սպասելով: «Եթե ուզում է ցույց տալ, որ իսկապես արդարադատությունն իր համար միայն խոսք չէ, թող սկսի իր բարեփոխումները հենց այստեղից: Թե չէ լսել ենք բոլորի խոստումները, կուշտ ենք բոլորից: Էստեղ մարդիկ են ապրում, որոնք անտեսված են ողջ պետության կողմից: Դանդաղ մահվան մի դատապարտեք առանց այն էլ ամեն ինչ կորցրած մարդկանց»,-հուզված ասաց ցմահ դատապարտվածը:
Հավելենք, որ նախնական տեղեկություններով, առաջիկա օրերին Արմավիրում բացվելու է նոր, ժամանակակից չափորոշիչներով կառուցված բանտ, որտեղ տեղափոխելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն հավաքագրում են անում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ